Երևանը շուտով կհամալրվի նաև 87 նոր 12 մետրանոց ավտոբուսներով, որոնք նոր երթուղային ցանցի մաս են կազմելու։ Ավտոբուսները ձեռք են բերվել Կառավարության աջակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Մենք քայլ առ քայլ գնում ենք դեպի տրանսպորտային համակարգի համալիր բարեփոխմանը»,- գրել է նա։