Նոյեմբերի 23-ին Երևանում անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցությամբ։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնում է, որ նիստից անմիջապես հետո կարճ առանձնազրույց են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարները։ Սուրեն Պապիկյանը և Սերգեյ Շոյգուն մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի վերաբերյալ։

