Ոստիկաններն իրենց լիազորությունների շրջանակից դուրս եկող գործողություններ են կատարել

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում վարույթ է ընդունվել և քննվում է ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի մի շարք պատասխանատու աշխատակիցների կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ կատարելու` ոստիկանության բաժին բերման ենթարկված քաղաքացի Արման Վահանի Դավթյանի և մյուսների նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել