Շենքում գողեր են բռնվել. ահազանգում է ոստիկանության աշխատակիցը

Օգոստոսի 19-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ոստիկանության մի ծառայողից ահազանգ է ստացվել, որ իրենց շենքում գողեր են բռնել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.05-ին, 1973 թ. ծնված Պավել Վ.-ն և 1978 թ. ծնված Մուշեղ Հ.-ն, գողություն կատարելու նպատակով,լինգով փորձել են բացել Ն. Զարյան փողոցի 17 շենքի թիվ 1 հասցեում գործող խանութի դուռը, սակայն բռնվել են ոստիկանություն ահազանգած ոստիկանի կողմից:

Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, Պավել Վ.-ն և Մուշեղ Հ.-ն բերման են ենթարկվել բաժին:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել