Հայտնի է ինքնասպանության փորձ կատարած աղջկա ինքնությունը

Ինչպես արդեն Իրավաբան.net-ը տեղեկացրել էր Օգոստոսի 20-ին, ժամը 10.33-ին 20-22 տարեկան քաղաքացի փորձում է ցած նետվել Գարեգին Նժդեհ կամրջից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Դեպքի վերաբերյալ ԱԻՆ-ը հրապարակել է նոր մանրամասներ:

Պարզվել է, որ Ա. Փ.-ը (ծնվ. 1986 թ.) ողջ է: Ոստիկանության աշխատակիցները մետրոյով տուժածին տեղափոխել են «Սասունցի Դավիթ» կայարան:

Ա.Փ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
 
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել