Հղիության 12-րդ շաբաթում պտուղը նմանվում է փոքրիկ մարդուկի՝ չնայած երկարությունը հասնում է ընդամնեը 8սմի-ի

Հղիության 12-րդ շաբաթում պտուղը նմանվում է փոքրիկ մարդուկի՝ չնայած երկարությունը հասնում է ընդամնեը 8սմի-ի, բայց նա արդեն ունի ձեռքեր, ոտքեր, աչքեր, քիթ, բերան, ականջներ և կարող է շարժվել:

Նման մարդուկին կյանք մուտք գործելու և ապրելու հնարավորությունից զրկելը միթե սպանություն չէ, և արդյոք մարդն իրավասու է վերացնելու այն, ինչ Աստված է ստեղծել:

Հղիության արհեստական ընդհատումները շարունակում են մեծ թիվ կազմել մեր իրականությունում, որոնք հիմնականում պայմանավորված են լինում երեխայի սեռով: Ստացվում է, որ կյանքի իրավունքը կախվածության մեջ է դրված սեռից:
Նշենք, որ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը նախատեսում է հնարավորություն մինչև հղիության 12-րդ շաբաթը կատարել աբորտ: Նշված ժամկետից հետո հղիության արհեստական ընդհատումը համարվում է հանցագործություն` համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի:
Մեր օրենքը նախատեսում է բացառություն` թույլատրելով կատարել հղիության արհեստական ընդհատում մինչեւ 22 շաբաթական հղիության ժամկետը, եթե դա չանելը կարող է սպառնալ կնոջ կյանքին և առողջությանը, մինչդեռ Իռլանդիայում, օրինակ, օրենքն արգելում է հղիության ընդհատումը, անգամ եթե այն սպառնում է կնոջ կյանքին և առողջությանը: «A, B and C v Ireland» գործով Եվրապական դատարանը Իռլանդիայի այս ոլորտի օրենսդրությունը համարել է Կոնվենցիային հակասող:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել