Ոստիկանության խնդիրներն են օրենքին համապատասխան ապահովել`
1) մարդու անվտանգությունը՝ օրենքով նախատեսված դեպքերում.
2) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը.
3) հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, քրեական գործով նախնական քննությունը.
4) հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը.
5) սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը.
6) օրենքով նախատեսված սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս օգնություն ցույց տալը:
Ոստիկանության վրա այլ խնդիրներ կարող են դրվել միայն օրենքով: