Բեռլինում դատարանի առաջ մայրը վկայություն է տվել, որ սպանել է իր որդուն: Տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից: Կինն ինքն էլ զոհ է եղել ընտանեկան բռնության:
Գերմանական Spiegel.de-ն գրում է, որ մայրը, ով նետել է իր երեխային պատուհանից, հայտնել է իր հանցագործության մասին Բեռլինի վարչական դատարանում ընթացող գործի քննության ժամանակ: 41 ամյա կինը հայտարարել է, որ ինքը թաքցրել է հղիությունը ամուսնուց և վախեցել նրանից:
Մայրը, ով ևս 4 երեխաներ է ունեցել, 2011թ-ի նոյեմբերի 19-ին Charlottenburg-ում գտնվող իրենց բնակարանի հինգերորդ հարկից նետել է իր նորածինին: Տղան մահացել է ուղեղի ծանր վնասվածքներից:
Տեղեկացնենք, որ հարևանը գտել էր երեխային փաթաթված մի աղբի տոպրակի մեջ և ահազանգել ոստիկանություն: