Ավտոմեքենան արգելափակվել է

Օգոստոսի 17-ին, ժամը 14.15-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Գառնոյի բաղեր» կոչվող տարածքում ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Ա. Կ.-ին պատկանող «Նիսսան Պաթֆայնդեր» մակնիշի 016 oo 62 պետհամարանիշի ավտոմեքենան:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել