Երևանում ավտոմեքենա է այրվել

Օգոստոսի 17-ին, ժամը 15.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում՝ «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, հրդեհը մեկուսացվել է ժամը 15.24-ին, մարվել՝ 15.27-ին: Այրվել են Ռ. Ս.-ին պատկանող «Օպել» մակնիշի 33 UP 327 պետհամարանիշով ավտոմեքենայի աջակողմյան 2 դռները և անվադողը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել