Կալանքի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է.

«Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ. ՄԱՐԻԿՅԱՆԻ, քննության առնելով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնի քննչական բաժնի պետի տեղակալի կողմից ներկայացված միջնորդությունը ԷՐԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ու ԻՄ պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին, որոշեց այն ՄԵՐԺԵԼ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել