«Աբորտը մեր իրավունքն է», «Աբորտ անելն էլ, ծնելն էլ կնոջ իրավունքն է» և նման այլ պաստառներով Թուրքիայում ցուցարար կանայք շարունակում են բողոքի ակցիաները վարչապետ Թայիփ Էրդողանի նախաձեռնության դեմ, ով նախատեսում է արգելել աբորտը:
Թուրքական լրատվամիջոցներից շատերում տեղ գտած նյութերի համաձայն` կանայք այս անգամ բողոքի ցույց են անցկացրել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Նրանք իրենց պատրաստած գունավորված ջրով պահպանակները նետել են ոստիկանների վրա, ովքեր ցանկացել են ցրել ցույցը: