Օրերս «Արմենպրես» լրատվական գործակալությունը ՀՀ քննչական կոմիտեից հետաքրքրվել էր, թե ի՞նչ փուլում է այժմ գտնվում 44-օրյա պատերազմի ընթացքում Հադրութի մոտակայքում Մարտունու 7-րդ վաշտի 73 զինծառայողների զոհվելու դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությունը։ Արդյո՞ք գործով առկա են որպես մեղադրյալ ներգրավված անձինք։
ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից «Արմենպրես»-ին փոխանցել են հետևյալը. «Ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի նախագահին Ձեր կողմից հասցեագրված հարցման՝ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում, երկու բարձրաստիճան սպաներ անփույթ վերաբերմունք են դրսևորել ծառայության նկատմամբ, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝ զորամասի N ստորաբաժանման 73 զինծառայողներից բաղկացած անձնակազմն իրենց տեղափոխող մեքենաներով 2020 թվականի հոկտեմբերի 11-ին՝ կեսօրին, անցել է Հադրութի շրջանի ճանապարհների խաչմերուկ՝ 9-րդ կիլոմետր կոչվող տեղամասը և հայտնվել Հադրութի շրջանի Այգեստան գյուղի վարչական տարածքում, որտեղ հակառակորդի ռմբակոծության և դիվերսիոն գործողությունների հետևանքով անձնակազմի բոլոր զինծառայողները զոհվել են:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։