Բակից ավտոմեքենա է փախցրել. հանգամանքները պարզվում են

Օգոստոսի 15-ին, ժամը 07.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի ընկերության տնօրեն և հայտնել, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, ոմն Արամ Երևանի Սարալանջի փողոցի թիվ 101 հասցեի մոտից փախցրել է իրենց ընկերությանը պատկանող«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամը 1988 թ. ծնված Արամ Գ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 16.00-ին, ներկայացել է բաժին և ներկայացրել ավտոմեքենան` սարքին վիճակում:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել