«Դիմադրություն» շարժումը նոյեմբերի 5-ին, ժամը 15։00-ին համազգային հանրահավաք է հրավիրում Ֆրանսիայի հրապարակում։
««Դիմադրություն» շարժումը դիմում է Եկեղեցուն՝ աջակցել հանրահավաքին, հայ մտավորականությանը՝ կոչ անել մասնակցել հանրահավաքին, երիտասարդությանը՝ ոտքի կանգնել և ստանձնել պատասխանատվությունը երկրի ճակատագրի համար։
Այս պայքարը որևէ պարագայում կանգ չի առնելու․ այս պայքարի պարտությունը կլինի հայ ժողովրդի պարտությունը։
Ամբողջ աշխարհը պետք է ֆիքսի, որ օրվա իշխանությունը չի արտահայտում հայ ժողովրդի հավաքական կամքը։
Դեռ ակնկալիքներ ունենք նախկին նախագահների և Վեհափառի հանդիպումների ֆորմատից։
Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ, Արցախը զիջելով, չենք կարող հասնել խաղաղության։
Վերակազմակերպվելու ենք, շտկենք թերությունները, համախմբվենք և մեր պայքարը կհասցնենք հաղթական ավարտին։
Չեմ կարծում, որ Սոչիում այսօր որևէ վերջնական փաստաթուղթ կստորագրվի։
Արցախի հարցով որևէ փաստաթուղթ, որը ժխտի կամ սահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, հակասահմանադրական է, այն հակասելու է ՀՀ Անկախության Հռչակագրին և սպասարկելու է միայն թշնամու շահերը։
Նոյեմբերի 5-ին պետք է փաստենք, որ հայ մարդն այս իշխանությանը մանդատ չի տվել երկիրը նոր զիջումների տանելու»,-ասված է հայտարարության մեջ, որով ներկայացվել է Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսում հնչած մտքերը։