Կապիտան Գևորգ Կիրակոսյանը զոհվել է Ասկերանի վերին ենթաշրջանի Սղնախ գյուղի մատույցներում

Այսօր ոստիկանության կապիտան Գևորգ Կիրակոսյանի հիշատակի օրն է:  Սեպտեմբերի 27-ից՝ ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ Գևորգը ևս մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված թեժ մարտերին:

Այս մասին գրում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Ասկերանի վերին ենթաշրջանի Սղնախ գյուղի մատույցներում:

Ոստիկանության համակարգի մի խումբ ծառայողներ` այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել Գևորգ Կիրակոսյանի շիրմաքարին, զորակցություն հայտնել Կիրակոսյանների ընտանիքի անդամներին։

ԱՀ ոստիկանությունում Գևորգը ծառայում էր 2014 թվականից` զբաղեցնելով Շահումյանի շրջանային բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչի պաշտոնը։

ԱՀ Նախագահի հրամանագրով Գ.Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել