Ինչպիսի՞ պատասխանատվություն է առաջացնում զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը

Ըստ «Զինված ուժերի կարգապահական կանոնագրքի»` 

1. Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, բայց ոչ ավելի, քան երեք օրից ավելի տևողությամբ, կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը, եթե դա չի առաջացնում քրեական պատասխանատվություն, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն` արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ հիմնական արձակուրդի տրման հետաձգմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև տասնհինգ օր ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից, առաջացնում են կարգապահական պատասխանատվություն` արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկելով կամ հիմնական արձակուրդի տրման հետաձգմամբ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարել է սպան կամ ենթասպան, առաջացնում են կարգապահական պատասխանատվություն` խիստ նկատողությամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին կամ հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցմամբ` երեք ամիս ժամկետով:

4. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, առաջացնում են կարգապահական պատասխանատվություն` կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև մեկ ամիս ժամկետով, կամ հերթական կոչում ստանալու ժամկետի կասեցմամբ` վեց ամիս ժամկետով, կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ:

5. Սույն հոդվածով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի, նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած զինծառայողը ազատվում է կարգապահական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել