Զինծառայողները նյութական պատասխանատվություն են կրում միայն իրենց մեղքով պատճառված վնասի համար: Եթե պատճառված վնասը կապված չէ ծառայողական պարտականությունների կատարման հետ, ապա զինծառայողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Վարժական հավաքների կանչված քաղաքացիները զորամասի գույքին պատճառած վնասի համար նյութականպատասխանատվություն են կրում իրենց գույքով:
Զինծառայողներն ազատվում են նյութական պատասխանատվությունից, եթե վնասը պատճառվել է հրամանատարների (պետերի) հրամանը կատարելու, օրինաչափ գործողության, անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության, արդարացված ծառայողական ռիսկի կամ անհաղթահարելի ուժի հետևանքով:
Զինծառայողները նյութական պատասխանատվության են ենթարկվում վնասը հայտնաբերվելու օրվանից երեք տարվա ընթացքում:
Միևնույն վնասի համար կրկնակի նյութական պատասխանատվություն չի կարող սահմանվել:
Իրավաբան.net