Քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասից դուրս գալիս կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասին հարակից հսկիչ անցագրային կետի քրեակատարողական ծառայողը այցելուին վերադարձնում է վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը՝ այցելուների գրանցման մատյանում նշելով այցելուի՝ քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասից դուրս գալու ժամը և րոպեն, բացառությամբ տվյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողների և վարձու աշխատողների: Քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասից դուրս գալիս կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասին հարակից հսկիչ անցագրային կետի քրեակատարողական ծառայողը տվյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողին կամ վարձու աշխատողին վերադարձնում է սահմանված ձևի անցաթուղթը:
Քրեակատարողական ծառայողը քրեակատարողական հիմնարկի վարչական մասնաշենքից կամ վարչական տարածքից դուրս գալիս վարչական տարածքի մուտքում կամ վարչական մասնաշենքում տեղակայված հսկիչ անցագրային կետի քրեակատարողական ծառայողին ներկայացնում է վկայականը: