Ո՞րն է համարվում պետական ծառայության ստաժ

Պետական ծառայության ստաժը ներառում է պետական ծառայության պաշտոն, այդ թվում` ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու, պետական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու, պետական կառավարման մարմիններում մինչև «Պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը, ինչպես նաև մինչև պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակահատվածը:

Պետական ծառայության ստաժը չի ներառում օրենքով սահմանված կարգի խախտմամբ պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու, պետական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու, ինչպես նաև օրենքի խախտմամբ պետական կառավարման մարմիններում մինչև «Պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը, մինչև պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակահատվածը:

Պետական ծառայության ստաժը հաշվարկվում է պետական ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժում:

Քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու հիմքով պետական ծառայության պաշտոնից ազատված անձի քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների, Երևանի վարչական շրջանների ղեկավարների և նրանց տեղակալների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հավասարեցվում է պետական ծառայության ստաժին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել