Ո՞ր դեպքում են ավտոբուսային փոխադրումներն իրականացնող կազմակերպությունները զրկվում երթուղու սպասարկման իրավունքից

Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունները կարող են զրկվել երթուղու սպասարկման իրավունքից վերահսկողություն իրականացնող մարմնի ներկայացմամբ և մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ:

Երթուղու սպասարկման իրավունքից  զրկելու  հիմք են կարող են լինել հետևյալ դեպքերը՝

ա) մրցույթին մասնակցության համար սահմանված պայմանների խախտումը կամ դրանց գնահատված ցուցանիշների նվազումը այն սահմանից, որի շնորհիվ կազմակերպությունն առավելություն էր ստացել մրցույթից հետո իր մրցակցի (մրցակիցների) նկատմամբ.

բ) փոխադրումներն իրականացնող կազմակերպության ճանապարհային թերթիկի կամ դրան կից երթուղային թերթիկի վրա երթուղու սպասարկման իրավունքը հատկացնող մարմնի լիազորած կազմակերպության կողմից կատարվող համապատասխան նշումի բացակայությունը.

գ) կազմակերպության լուծարումը կամ զրկումը ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու իրավունքից.

դ) հաստատված չվացուցակներով սահմանված երթերի չկատարումը, մեկնման ժամերի խախտումները, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումները և վերջնակետի (սկզբնակետի) խախտումները.

ե) երթուղու սպասարկման ընթացքում մրցույթում առաջարկված և մրցութային հանձնաժողովի ընդունած փոխադրավարձից բարձր փոխադրավարձով փոխադրումների կատարումը.

զ) սույն օրենքի 11-րդ հոդվածի վեցերորդ մասում նշված համապատասխան մարմնի հետ կնքած պայմանագրում նշված այլ պայմանների խախտումները, ներառյալ` բնապահպանական նորմերն ու պահանջները.

է) ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների սահմանված նորմատիվների գերազանցումը:

Մինչև նոր մրցույթի անցկացումն ու դրա արդյունքների ամփոփումը անհրաժեշտության դեպքում երթուղու սպասարկումը ժամանակավորապես, բայց ոչ ավելի վեց ամսից, կարող է իրականացվել պայմանագրային հիմունքներով:

Նշենք նաև, որ խախտման վերաբերյալ նախազգուշացումը և երթուղու սպասարկման իրավունքից զրկման որոշումը ստանալուց հետո կազմակերպությունն իրավունք ունի վիճարկելու դրանք և կարող է բողոքարկել դատական կարգով:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել