Ըստ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիայի` անձնական օգտագործման բոլոր իրերը և առարկաները, բացառությամբ զենքի, ձիերի, ռազմական հանդերձանքի և զինվորական փաստաթղթերի, կմնան ռազմագերիների տնօրինության տակ, ինչպես որ մետաղյա սաղավարտները,հակագազերը և նման այլ առարկաները, որ նրանց տրված են անձնական պաշտպանության համար: Նրանց մոտ կմնան նաև այն իրերն ու առարկաները,որոնք ծառայում են նրանց համազգեստի և սնման համար, անգամ այն դեպքում, եթե այդ իրերն ու առարկաները պատկանում են պաշտոնական զինվորականհանդերձանքին:
Ռազմագերիները երբեք չպետք է մնան առանց անձը հաստատող վկայականների: Գերության մեջ պահող տերությունը անձը հաստատող վկայականներ կտանրանց, ովքեր դրանք չունեն:
Այն տարբերանշանները և պետական պատկանելության նշանները, գերազանցության նշաններն ու առարկաները, որոնք ունեն գլխավորապես սուբյեկտիվարժեք, ռազմագերիներից չեն կարող վերցվել:
Ռազմագերիների մոտ եղած դրամական գումարները կարող են վերցվել միայն սպայի կարգադրությամբ, և միայն այն բանից հետո, երբ հատուկ ցուցակումկգրանցվեն այդ գումարների չափերը և տվյալներ դրանց տերերի մասին, և վերջիններիս կտրվի մանրամասն ստացական, որտեղ ընթեռնելի կգրվեն այդստացականը տվող անձի անունը, կոչումը և զորամասը: Գերության մեջ պահող տերության վալյուտայով դրամական գումարները կամ այն գումարները,որոնք ռազմագերիների խնդրանքով փոխարկվել են այդ վալյուտայով, կգրանցվեն ռազմագերու անձնական հաշվին` 64 հոդվածին համապատասխան:
Գերության մեջ պահող տերությունը կարող է ռազմագերուց արժեքավոր իրերը վերցնել միայն անվտանգության նկատառումներով: Այդպիսի դեպքերումպահպանվում է նույն կարգը, ինչ որ դրամական գումարներն առգրավելիս:
Նշված իրերը, ինչպես նաև վերցված դրամական գումարները, եթե դրանք այլ վալյուտայով են եղել, քան գերության մեջ պահող տերության վալյուտան է, ևդրանց փոխարկման մասին ռազմագերուց խնդրանք չի ստացվել, պետք է պահվեն գերության մեջ պահող տերության կողմից և ռազմագերիներինկվերադարձվեն նրանց գերության ավարտին այն տեսքով, ինչպես որ դրանք վերցվել են: