Ինչպես նշվել է ավելի վաղ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. օգոստոսի 06-ի որոշմամբ արգելվել էր «Երևան Կաթ» ՍՊԸ-ի կողմից «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակների արտադրությունը, ինչպես նաև «Երևան Կաթ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:
Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, և «Երևան Կաթ» ՍՊԸ-ի տնօրենի կողմից Ծառայություն է ներկայացվել ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի 12.08.2013թ. փորձարկման արձանագրությունը, որի համաձայն ընկերության արտադրանքը ճանաչվել է անվտանգ, Ծառայության պետի 2013թ. օգոստոսի 14-ի որոշմամբ վերացվել է «Երևան Կաթ» ՍՊԸ-ի կողմից «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակների արտադրության արգելանքը:
Իրավաբան.net