Հայցվորը պարտավո՞ր է նշել հայցագինը

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի` հայցադիմումում պետք է նշվի հայցագինը, եթե հայցը ենթակա է գնահատման:

Ինչպես է որոշվում հայցագինը:

Հայցագինը որոշվում է`

1) դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` բռնագանձվող գումարի չափից.
2) գույքը պահանջելու հայցերով` գույքի շուկայական գնից:
Հայցագնի մեջ մտնում են նաև հայցադիմումում նշված տուժանքի (տուգանքի, տույժի) գումարները:

Եթե մեկ հայցադիմումով ներկայացվել են մի քանի ինքնուրույն պահանջներ, ապա հայցագինը հայցագինը որոշվումէ բոլոր պահանջների ընդհանուր գումարով:
Հայցվորի կողմից հայցագինը ճիշտ չնշելու դեպքում այն որոշում է դատարանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել