Ինչպե՞ս են տնօրինվում ռազմագերու մոտ առկա իրերը

Անձնական օգտագործման բոլոր իրերը և առարկաները, բացառությամբ զենքի, ձիերի, ռազմական հանդերձանքի և զինվորական փաստաթղթերի, կմնան ռազմագերիների տնօրինության տակ, ինչպես որ մետաղյա սաղավարտները, հակագազերը և նման այլ առարկաները, որ նրանց տրված են անձնական պաշտպանության համար: Նրանց մոտ կմնան նաև այն իրերն ու առարկաները, որոնք ծառայում են նրանց համազգեստի և սնման համար, անգամ այն դեպքում, եթե այդ իրերն ու առարկաները պատկանում են պաշտոնական զինվորական հանդերձանքին:

Ռազմագերիները երբեք չպետք է մնան առանց անձը հաստատող վկայականների: Գերության մեջ պահող տերությունը անձը հաստատող վկայականներ կտա նրանց, ովքեր դրանք չունեն:

Այն տարբերանշանները և պետական պատկանելության նշանները, գերազանցության նշաններն ու առարկաները, որոնք ունեն գլխավորապես սուբյեկտիվ արժեք, ռազմագերիներից չեն կարող վերցվել:

Ռազմագերիների մոտ եղած դրամական գումարները կարող են վերցվել միայն սպայի կարգադրությամբ, և միայն այն բանից հետո, երբ հատուկ ցուցակում կգրանցվեն այդ գումարների չափերը և տվյալներ դրանց տերերի մասին, և վերջիններիս կտրվի մանրամասն ստացական, որտեղ ընթեռնելի կգրվեն այդ ստացականը տվող անձի անունը, կոչումը և զորամասը: Գերության մեջ պահող տերության վալյուտայով դրամական գումարները կամ այն գումարները, որոնք ռազմագերիների խնդրանքով փոխարկվել են այդ վալյուտայով, կգրանցվեն ռազմագերու անձնական հաշվին:

Գերության մեջ պահող տերությունը կարող է ռազմագերուց արժեքավոր իրերը վերցնել միայն անվտանգության նկատառումներով: Այդպիսի դեպքերում պահպանվում է նույն կարգը, ինչ որ դրամական գումարներն առգրավելիս:

Նշված իրերը, ինչպես նաև վերցված դրամական գումարները, եթե դրանք այլ վալյուտայով են եղել, քան գերության մեջ պահող տերության վալյուտան է, և դրանց փոխարկման մասին ռազմագերուց խնդրանք չի ստացվել, պետք է պահվեն գերության մեջ պահող տերության կողմից և ռազմագերիներին կվերադարձվեն նրանց գերության ավարտին այն տեսքով, ինչպես որ դրանք վերցվել են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել