Ինչպե՞ս շահավետ գնումներ կատարել համացանցից

Յուրաքանչյուր գնորդի հայտնի է` այն, ինչ արտադրվում է արտասահմանում, մեզ մոտ որպես նորույթ հայտնվում է բավականին ուշ և թանկ արժե: Արդյո՞ք հնարավոր չէ ապրանքների գնումները կատարել այնտեղից, որտեղ դրանք արտադրվել են: Պատասխանը միանշանակ է՝ այո, դա համացանցային առևտուրն է:

Ի՞նչ է անհրաժեշտ կատարել:

Առաջին հերթին պետք է իմանալ, թե ինչպես կարելի է օգտվել համացանցից: Որքան ազատ եք զգում ձեզ համացանցում, այնքան արագ կարելի է տիրապետել արտասահմանյան առցանց խանութներում գնումներ կատարելու նրբերանգներին: Անգլերեն լեզվի իմացուցությունը ձեզ կօգնի հետշորեն գրանցվել առցանց խանութների և միջնորդների կայքերում, անհրաժեշտության դեպքում բանակցել ապրանքների գների, վճարման, առաքման կարգի ու ժամկետների վերաբերյալ: Անգլերեն լեզվի չիմացության դեպքում ձեզ կարող է օգնության հասնել առցանց թարգմանիչը, օրինակ՝https://translate.google.am/: Իսկ գնումների համար վճարումների դեպքում անհրաժեշտ է օգտագործել VISA և MasterCard պլաստիկ քարտերը, քանի որ հիմնականում քարտերի այս տեսակներն են վճարման համար ընդունում արտասահմանյան առցանց խանութները:

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ:

ՀՀ Մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ֆիզիկական անձինք կարող են, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, մաքսային սահմանով առանց մաքսատուրք վճարելու տեղափոխել միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազ. դրամը: Այս արտոնությունից քաղաքացիները 180 օրվա ընթացքում կարող են օգտվել մեկ անգամ: Այս սահմանը գերազանցելու դեպքում անհրաժեշտ կլինի վճարել մաքսատուրք՝ ՀՀ Մաքսային օրենսգրքով սահմանված դրույքաչափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել