Լրագրողների ամենամյա արձակուրդը 4 օր ավելի է տեւում. լրացուցիչ արձակուրդից օգտվողների մասնագիտությունների ցանկը

ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 11-ին ընդունված թիվ 1384-Ն որոշման համաձայն` որոշ կատեգորիայի աշխատողները օգտվում են ամենամյա լրացուցիչ արձակուրդից` կախված հնգօրյա կամ վեցօրյա աշխատանքային ռեժիմից հետևյալ չափերով` 

1. Բժիշկ, ատամնաբույժ, դեղագետ և դեղագործ, բուժքույր, բուժակ, տեխնիկ քիմիկոս – 2 օր` հնգօրյա աշխ. ռեժիմ, 2 օր` վեցօրյա աշխ. ռեժիմ,
2. անասնաբույժ, ինքնաթիռների օդաչու և հարակից մասնագետներ, ինքնաթիռների երթևեկության անվտանգության տեխնիկ – 4 օր` հնգօրյա աշխ. ռեժիմ, 4 օր` վեցօրյա աշխ. ռեժիմ,
3. մաքսային և հարկային ծառայողներ, քաղաքացիական ծառայող, համայնքային ծառայող, դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող, քաղաքական պաշտոն զբաղեցնող (բացառությամբ ԱԺ պատգամավորի), հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք կատարող, դատախազության աշխատող, դատարանների աշխատակազմերի մասնագետներ, հատուկ քննչական ծառայության աշխատակազմի պետական ծառայողներ – 4 օր,
4. լրագրող, հայինկասացիայի աշխատող, կենտրոնական բանկի և բանկային համակարգի աշխատող, ուղեկցող երկաթուղու վագոնի, օդանավի և նավի բորտուղեկցորդ – 4 օր` հնգօրյա աշխ. ռեժիմ, 4 օր` վեցօրյա աշխ. ռեժիմ,
5. գնացքի, էլեկտրագնացքի և լոկոմոտիվի վարորդ, գրադարանավար, մատենագետ, արխիվագետ, արխիվի ֆոնդապահ, արխիվի համակարգչային և թվայնացնող սարքավորումների ապարատավար, լաբորատորիայի վերականգնող, կազմարար և ախտահանող, արխիվի կամ արխիվագիտական ստորաբաժանման ղեկավար, փաստաթղթավար, պոլիգրաֆիական արտադրության, ստորգետնյա արխիվադարանի սպասարկման և կինոարտադրության աշխատողներ ու հարակից մասնագիտությունների մասնագետներ – 5 օր` հնգօրյա աշխ. ռեժիմ, 6 օր` վեցօրյա աշխ. ռեժիմ, 6. ավիակարգավար (դիսպետչեր) – 9 օր` հնգօրյա աշխ. ռեժիմ, 10 օր` վեցօրյա աշխ. ռեժիմ:

Նշված ցանկը սպառիչ չէ և ամբողջությամբ չի վերարտադրում կառավարության որոշմամբ նախատեսված ցանկը: Սույն ցանկում նշված լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող աշխատողները կարող են իրենց հասանելիք օրերի չափով լրացուցիչ արձակուրդը վերցնել ինչպես հիմնական արձակուրդի հետ միաժամանակ, այնպես էլ առանձին: Ամենամյա արձակուրդը տրամադրվում է յուրաքանչյուր տարվա համար տվյալ տարում:

 

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել