Պատիժները կատարելու նկատմամբ հասարակական վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` պետական կառավարման լիազորված մարմին) կազմավորած հասարակական դիտորդների խմբի միջոցով:
Հասարակական դիտորդների խմբի անդամների թիվը չի կարող գերազանցել քսանմեկը: Հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունների ժամկետը երեք տարի է:
Պատիժները կատարելու նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացման կարգը, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի կազմը և իրավասությունը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը: