«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 23-ի ժամը 16։00-ից մինչև հոկտեմբերի 24-ի ժամը 16:00-ն կդադարեցվի Մասիս քաղաքի 2, Կայարան թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: