Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Արտակ Սերոյանի դեմ հարուցված քրեական գործը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Արտակ Սերոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չարաշահելով Քաջիկ Դարբինյանի և Մարի Ոսկանյանի վստահությունը, Էլիզա Սարգսյանին, ամուսնու` Վիլիամ Սողոյանի և երկու երեխաների` Լիլի և Մերի Սողոյաններին, ինչպես նաև Մուշեղ և Շուշան Խաչատրյաններին Ուկրաինայի Հանրապետության միջոցով տարանցիկ Գերմանիայի Հանրապետություն տեղափոխելու պատրվակով 2010թ. փետրվար ամսին Քաջիկ Դարբինյանից պահանջել և ստացել է 8.197.090 ՀՀ դրամին համարժեք 21.500 ԱՄՆ դոլար, իսկ Մարի Ոսկանյանից` 4.384.490 ՀՀ դրամին համարժեք 11.500 ԱՄՆ դոլար, սակայն չկատարելով խոստումը խաբեությամբ տիրացել է ընդհանուր 12.581.580 ՀՀ դրամին համարժեք 33.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի գումարին:
Գործով մեղադրյալ Սիրարփի Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, ըստ որի`
Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: