Կրծողների ոչնչացման միջոցառումների կազմակերպմանը և իրականացմանը ներկայացվող պահանջները

Մինչև կրծողազերծման աշխատանքներն իրականացումը՝ մասնագիտական կառույցը կատարում է կազմակերպության տարածքի հետազոտություն, որի արդյունքում սանիտարատեխնիկական վիճակի բարելավման նպատակով տրվում են առաջադրանքներ` կանխարգելիչ և ոչնչացման միջոցառումների իրականացման համար:

Կազմակերպությունների հետազոտությունը նպատակաուղղվում է՝
1) կրծողների հայտնաբերմանը՝ դրանց վտանգավոր գործունեության գնահատմամբ,
2) դրանց բնակության պայմանների ուսումնասիրմանը,
3) խտության, տեղակայման առանձնահատկությունների, սերնդատվության բնութագրմանը,
4) դրանց դեմ պայքարի մարտավարության և ռազմավարության մշակմանը,
5) կրծողների միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը:

Կրծողների առկայության վերաբերյալ հետազոտությունները կատարվում են օբյեկտի ողջ տարածքում, ընդ որում՝ ուսումնական, բուժկանխարգելիչ կազմակերպություններում, սննդի արդյունաբերության օբյեկտներում, հանրային սննդի կազմակերպություններում և պարենային խանութներում՝ երկու ամիսը մեկ անգամ, տնակային կառույցներում, պահեստային շենքերում (ոչ սննդային), ավտոտնակներում, գերեզմանատներում, հանգստի գոտիներում՝ տարին երկու անգամ:

Կրծողներով վարակված կազմակերպություններում, հաստատություններում իրականացվում է կրծողների պարբերաբար` ըստ ժամանակացույցի (ամրագրված պայմանագրում) և ցուցումով ոչնչացում, երկարատև ազդող նյութերով, որոնք կանխում են դրանց տեղաշաժը (միգրացիան):

Կրծողների թվաքանակի նվազեցման նպատակով իրականացվում են կրծողների ոչնչացման աշխատանքներ ողջ տարածքում (բնակարան, միջանցք, խոհանոց, սանհանգույց և այլն), ինչպես նաև օժանդակ հրապարակներում (նկուղ, տանիք, հնոցարան):

Կրծողների դեմ պայքարի միջոցառումներն իրականացվում են կրծողասպան նյութերով՝ դրանց ուղեկցող օգտագործման վերաբերյալ հրահանգներին և ցուցումներին համապատասխան: Կրծողասպան նյութերն ունենում են անձնագրեր, որտեղ հատուկ նշվում է նյութի անվանումը, պատրաստման տարեթիվը, պիտանելիության ժամկետը: Վերը նշված անձնագրային տվյալներ չունեցող նյութերի վաճառքն ու օգտագործումն արգելվում է:

Շենքերում, որտեղ կա չփաթեթավորված սննդամթերք, պայքարի թունավոր միջոցներն օգտագործվում են ծածկելու մեթոդով (կպչող կամ մեխանիկական եղանակով): Թունավորված հատիկավոր գրավչանյութերը չեն տեղադրվում սննդամթերքին մոտ:

Համաճարակային իրավիճակում ինֆեկցիոն հիվանդությունների արձանագրման աճի դեպքում կատարվում է կրծողների ինտենսիվ ոչնչացում: Կազմակերպություններում իրականացվող կրծողասպան աշխատանքների ժամանակ վերջինիս գործունեությունը ժամանակավոր կասեցվում է:

Ուսումնական հաստատություններում կրծողների ոչնչացման և ներթափանցման կանխման միջոցառումներն իրականացվում են ինչպես տվյալ, այնպես էլ հարակից վարակված կազմակերպություններում: Մանկական կազմակերպություններում կրծողների դեմ պայքարի քիմիական և ֆիզիկական եղանակների կիրառման ժամանակ պահպանվում է անվտանգությունը` բացառելով երեխաների շփումն օգտագործվող նյութերի հետ:

Կրծողներով բարձր խտությամբ վարակված աղբատար խողովակներում իրականացվում են պայքարի ինտենսիվ միջոցառումներ, որի ընթացքում դադարեցվում են աղբատնակների օգտագործումը 24 ժամ տևողությամբ` այդ մասին իրազեկելով բնակչությանն, անվտանգության ապահովման համար:

Կրծողների թվաքանակի կտրուկ իջեցումը երաշխավորվում է 3 ամսից ոչ շուտ կրծողասպան աշխատանքները սկսելուց հետո, օբյեկտի ողջ տարածքի մշակման դեպքում, ներառելով բաց տարածքները, պատվիրատուին ներկայացվող սանիտարատեխնիկական պահանջների կատարման պայմանով:

Կրծողների վերացման միջոցառումները համարվում են անբավարար, եթե կրծողներից ազատված տարածք հայտարարված շինությունում հայտնաբերվում են դրանց կենսագործունեության թարմ նշաններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել