Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1.2-րդ ենթակետով և 12.10-րդ կետով.
1. «Էրեբունի-Երևան 2804» տոնի առթիվ, երաժշտարվեստի բնագավառում ունեցած հաջողությունների և Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում զգալի ներդրման համար երգիչ, երգահան Վահան Գևորգյանին (Ֆորշ) պարգևատրել Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով»: