Հոկտեմբերի 20-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» գծային բաժին է բերվել ՀՀ և ՌԴ քաղաքացի, 1983 թ. ծնված Ռազմիկ Գ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 22-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ռազմիկ Գ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: