Iravaban.net-ը հայտնում է, որ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ նոյեմբեր ամսին կա մեկ տոնական օր՝ տեղական ինքնակառավարման օրը, որը նշվում է նոյեմբերի 10-ին:
Բացի այդ, կան մի շարք եկեղեցական տոներ ու հիշատակության օրեր, որոնք նշվում են նոյեմբերին։
- Նոյեմբերի 1- Ս. Ակիփսիմոս եպիսկոպոսի, Հովսեփ քահանայի, Այիթալա սարկավագի և Պղատոն վկայի հիշատակության օր,
- Նոյեմբերի 3- Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր,
- Նոյեմբերի 5- Հրեշտակապետեր Գաբրիելի և Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օր,
- Նոյեմբերի 7- Անտիոքի Ս. Մելիտոս Հայրապետի, Մինաս Եգիպտացու և մյուս Մելիտոս եպիսկոպոսի, Բուրաս քահանայի և Շինու սարկավագի հիշատակության օր,
- Նոյեմբերի 8- Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի,
- Նոյեմբերի 10-Ս. Գուրիասի, Սամունասի, Աբիբ սարկավագի, Ռոմանոս մենակյացի, Մանուկ խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակության օր,
- Նոյեմբերի 12- Հիշատակ Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների,
- Նոյեմբերի 14- Ս.Անդրե զորավարի, նրա բանակի Կալինիկոսի և Դոմետիոսի վկաների հիշատակության օր,
- Նոյեմբերի 15- Ս. Ադրիանոսի և նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելևթյուրոս վկաների հիշատակության օր,
- Նոյեմբերի 17- Աստվածատուր վկայի հիշատակության օր,
- Նոյեմբերի 19- Տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների,
- Նոյեմբերի 20- Բարեկենդան Հիսնակաց Պահոց,
- Նոյեմբերի 21- Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման,
- Նոյեմբերի 26- Ս. Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օր,
- Նոյեմբերի 28- Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակության օր,
- Նոյեմբերի 29- Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների, և Ս. Պողոս առաքյալի աշակերտ Ոնեսիմոսի հիշատակության օր։