Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 21-ին հրաման է ստորագրել, որով պաշտոնից ազատել է արդարադատության առաջին դասի խորհրդական Արսեն Սիմոնյանին։
Iravaban.net-ը հայտնում է, որ վերջինս զբաղեցնում էր Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնը։
Ավելի վաղ Սիմոնյանը զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի, իսկ մինչև 2017-ը՝ Արմավիրի մարզի դատախազի պաշտոնը։