«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 26-ին ժամը 09:30-ից մինչև հոկտեմբերի 27-ը ժամը 09:30-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերի, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: