Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հոկտեմբերի 6-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 72-րդ կետով և հիմք ընդունելով Գևորգ Ավշարյանի գրավոր համաձայնագիրը՝
1. «Երևանի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գևորգ Ավշարյանի հետ 05.10.2017թ. կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը երկարաձգել 5 տարի ժամկետով (06.10.2022թ.-06.10.2027թ.)»: