Որո՞նք են գյուտի արտոնագրաունակության պայմանները

«Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ օրենքի իմաստով՝ որպես գյուտ պահպանվում է ցանկացած բնագավառի տեխնիկական լուծում, որը վերաբերում է արտադրանքին (մասնավորապես՝ սարքին, նյութին, կենսատեխնոլոգիական արգասիքին), օգտագործմանը կամ եղանակին (նյութական միջոցների օգնությամբ նյութական օբյեկտի վրա գործողությունների իրականացման գործընթացին)։ Գյուտը ենթակա է իրավական պահպանության, եթե այն նոր է, ունի գյուտարարական մակարդակ և արդյունաբերորեն կիրառելի է (գյուտի արտոնագրաունակության պայմաններ), եթե նույնիսկ դա վերաբերում է կենսաբանական նյութ պարունակող կամ դրանից բաղկացած արտադրանքին կամ եղանակին, որի միջոցով արտադրվում, ստացվում կամ օգտագործվում է կենսաբանական նյութ։

Կենսաբանական նյութը, որն առանձնացվել է իր բնական միջավայրից կամ արտադրվել է տեխնիկական պրոցեսի միջոցով, կարող է լինել գյուտի առարկա, նույնիսկ եթե այն նախկինում գոյություն է ունեցել բնության մեջ։

Նշված օրենքի իմաստով «կենսաբանական նյութը» գենետիկական տեղեկատվություն պարունակող և ինքնուրույն կամ կենսաբանական համակարգում վերարտադրվող ցանկացած նյութ է, իսկ «միկրոկենսաբանական եղանակը» ցանկացած եղանակ է, որը ներառում է միկրոկենսաբանական նյութ կամ իրականացվում է դրա նկատմամբ, կամ որի արդյունքում ստացվում է միկրոկենսաբանական նյութ։ Բույսերի կամ կենդանիների ստացման ցանկացած եղանակ ըստ էության կենսաբանական է, եթե այն ամբողջությամբ կատարվում է բնական եղանակով, ինչպիսին է խաչասերումը կամ սելեկցիան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել