ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Վահե Միսակյանի գործով որոշում կայացնելու

2022 թվականի հոկտեմբերի 20-ին Բարձրագույն դատական խորհրդում կայացավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։

Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ Դատավորի կողմից թիվ ԵԴ/1067/01/19 քրեական գործով թույլ է տրվել 01.07.1998թ. ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածում ամրագրված պահանջների խախտում, որոնք իրենց հերթին հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված դատավորի վարքագծի կանոնների խախտման:

Կողմերին լսելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարեց գործի քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի 2022 թվականի նոյեմբերի 03-ին՝ ժամը 15:00-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել