Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների 201 մարմին է նույնականացվել. Անահիտ Ավանեսյան

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո զոհված զինծառայողների 201 մարմին է նույնականացվել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նշեց, որ սեպտեմբերի 13-ից հետո չնույնականացված մարմիններ չկան. փորձաքննությունների ողջ ընթացքն ավարտվել է:

Խոսելով 44-օրյա պատերազմում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացի մասին՝ նախարարն ասաց, թե չնույնականացված դիերի հետ կապված երկու անգամ փորձաքննություններ են իրականացրել նաև Հոլանդիայում:

«Այդ փորձաքննությունների պատասխաններն արդեն իսկ ստացել ենք, բայց դեռ ունենք մասունքներ, որոնք, ցավոք սրտի, այնտեղ էլ hնարավոր չի եղել նույնականացնել: Մեր կողմից փորձաքննության ենթարկված մարմիններից 60-ից ավելին տարվել են արտերկիր, որոնք այնտեղ ևս նույնականացվել են», – ասաց նախարարը:

Ավանեսյանի խոսքով՝ կան նույնականացված դիեր, որոնք չեն հուղարկավորվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել