Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 17-ին հրաման է ստորագրել, որով նոր խորհրդական է նշանակել։
Iravaban.net-ը հայտնում է, որ հոկտեմբերի 18-ից այդ պաշտոնը կստանձնի Տաթևիկ Սարուխանյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Աննա Վարդապետյանը Գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում նշանակել է նաև Մհեր Ափրիկյանին։
Նախկինում Սարուխանյանը զբաղեցրել է արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի փորձագետի պաշտոնը։
Այնուհետև աշխատանքի է անցել վարչապետի աշխատակազմում։