Ե՞րբ կարող է արգելվել ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծումն ու արտահանումը մաքսային տարածք

Ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելը և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանելը կարող են արգելվել մաքսային օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված այն դեպքերում, երբ այդ ապրանքները և տրանսպորտային միջոցները վտանգ են ներկայացնում պետական և ազգային անվտանգության, հասարակական կարգի, մարդու կյանքի և առողջության, կենդանական և բուսական աշխարհի, շրջակա միջավայրի, բնակչության բարոյական արժեքների, պատմական, մշակութային և հնագիտական արժեքների, անձանց սեփականության (այդ թվում` մտավոր), իրավունքների և օրինական շահերի համար:

Վերոնշյալ ապրանքները և տրանսպորտային միջոցները համապատասխանաբար ենթակա են անմիջապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանման կամ Հայաստանի Հանրապետության տարածք վերադարձման, եթե չի նախատեսվում դրանց առգրավում` օրենքով սահմանված կարգով: Նշված ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրսհանումը կամ Հայաստանի Հանրապետության տարածք վերադարձը կատարվում է տեղափոխող կամ փոխադրող անձի կողմից` սեփական միջոցների հաշվին: Ապրանքների և տրանսպորտային միջոցների դուրսհանման կամ վերադարձի անհնարինության կամ ապրանքներ տեղափոխող անձի կողմից չիրականացման դեպքում դրանք ենթակա են`

ա) հանձնման` Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը ոչ ավելի, քան 10 օր ժամկետով` մինչև համապատասխան մաքսային ռեժիմով դրանց բացթողումը, իսկ նշված ժամկետը լրանալուց հետո` վերցման` օրենքով սահմանված կարգով.
բ) հայտարարագրման` «ոչնչացում» մաքսային ռեժիմով` ապրանքներ տեղափոխող անձի ցանկությամբ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել