Նվազ մտահոգիչ չէ նաև դատական ծառայողների նկատմամբ կիրառվող հետապնդումներն ու հարկադրանքի միջոցները․ Դատավորների միություն

Հայաստանի Հանրապետության դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«ՀՀ դատավորների միությունը հետևում է վերջին օրերին դատավորների նկատմամբ քրեական հետապնդման հարուցմանը նախորդած ու ընթացիկ գործընթացներին։

Ապացույցների ձեռք բերման գործընթացում կամ վարույթի շրջանակում նվազ մտահոգիչ չէ նաև դատական ծառայողների (օգնական, գործավար) նկատմամբ կիրառվող հետապնդումներն ու հարկադրանքի միջոցները։

Օրինականության պահպանման հորդորով, հետևելով հետագա զարգացումներին, անհրաժեշտության դեպքում հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել