Ի՞նչ պարտականություն ունի Հայաստանից վեց ամսից ավելի մեկնող քաղաքացին

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այդ մասին օրենսդրությամբ սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին գրավոր չտեղեկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` 3000 դրամի չափով:

Բնակչության պետական ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաստանի Հանրապետության բնակչի, ինչպես նաև 16 տարին չլրացած կամ դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի օրինական ներկայացուցչի կողմից օրենքով սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն, ինչպես նաև օրենքով պահանջվող այլ անհատական հաշվառման տվյալները չտրամադրելը կամ կեղծ տվյալներ տրամադրելը կամ մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս նոր բնակության վայրի (կացարանի) հասցեն օրենքով սահմանված ժամկետում չհայտնելը առաջացնում է տուգանքի նշանակում` 3000 դրամի չափով:

Լիազորված պետական մարմինների իրավասու պաշտոնատար անձանց կողմից ռեգիստր վարող մարմնին անհատական հաշվառման տվյալները սահմանված ժամկետներում և կարգով չտրամադրելը, ոչ լրիվ ծավալով տրամադրելը, թերի տրամադրելը կամ բնակչի անհատական հաշվառման տվյալների փոփոխության դեպքում նոր տվյալները չտրամադրելը առաջացնում է տուգանքի նշանակում` 30 000 դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել