Քննիչի պաշտոնում նշանակվելու համար քննությանը կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով բավարարում է Օրենքով քննիչի պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող պահանջները, ինչպես նաև «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն տիրապետում է հայերենին:
Իսկ քննությանը մասնակցելու իրավունք չունի Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի տվյալները չեն բավարարում «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
Քննիչի պաշտոնում նշանակվելու համար քննությունն անցկացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից սույն կարգով ստեղծված քննական հանձնաժողովը:
Որպես կանոն, քննություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, բացառությամբ: