Ի՞նչ լրացուցիչ վճարովի ծառայություններից կարող են օգտվել կալանավորված կամ դատապարտված անձինք

Կալանավորված անձը կամ դատապարտյալը կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի կրպակից կամ խանութից կարող է իր հաշվին ձեռք բերել սննդամթերք, առաջին անհրաժեշտության և այլ առարկաներ:

Կալանավորված անձինք իրավունք ունեն իրենց հաշվին օգտվելու հետևյալ լրացուցիչ վճարովի կենցաղային ծառայություններից`

1) կենցաղային իրերի վարձույթ կամ տրամադրում,

2) լվացքատան, քիմմաքրման ծառայություններ,

3) լրացուցիչ լոգանք ընդունելու հնարավորություն,

4) կոշկակարի, դերձակի ծառայությունների տրամադրում:

Կալանավորված անձինք և դատապարտյալներն իրավունք ունեն իրենց հաշվին օգտվելու նաև այլ բժիշկ-մասնագետների ծառայություններից:

Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը կալանավորվածներին պահելու վայրի կրպակի կամ խանութի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի որոշած այլ միջոցով ապահովում է համապատասխան պայմաններ` կալանավորված անձանց կամ դատապարտյալների լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունքի իրականացման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել