ԵԽԽՎ 47 պատգամավոր հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որը դատապարտում է ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, Ադրբեջանին կոչ անում անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է սկսկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ 2022 թվականի սեպտեմբերին։
Ադրբեջանը թիրախավորել է ՀՀ քաղաքացիական ենթակառուցվածքները՝ պատճառելով հարյուրավոր մարդկային կորուստներ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց։
Կան սարսափելի ապացույցներ խոշտանգումների, գերի ընկած և մահացած զինվորների, այդ թվում՝ կանանց խեղման դեպքերի մասին։
Մենք խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիան, որը բացահայտ խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Միջազգային մարդասիրական իրավունքը և Եվրոպայի խորհրդի առջև Ադրբեջանի կանոնադրական, պայմանական և անդամակցության պարտավորությունները։
Մենք նաև դատապարում ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմագերիների դիտավորյալ սպանությունները, խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը, որոնց տեսանյութերը հրապարակվել են սոցիալական ցանցերում։
Մնեք կոչ ենք անում Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի հետագա գործողություններից և խախաղ ճանապարհով ներգրավվել բանակցային գործընթացում։
Մենք պահանջում ենք ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրս բերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից և շտապ հայրենադարձում բոլոր ռազմագերին»։