Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանին 2022 թվականի հոկտեմբերի 19-22-ը գործուղել Ֆրանսիայ Հանրապետություն (Լիոն)՝ Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով:
2. Ռոբերտ Ղուկասյանի և Սուրեն Քեսեջյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Լիոն) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»: