«Արթիկ» ՔԿՀ-ում հանձնուքում թմրամիջոց է հայտնաբերվել

2022թ․ հուլիսի 27-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, կալանավորված անձի անվամբ բերված հանձնուքից երկու հացերի արանքում հայտնաբերել էին փայլաթիթեղով փաթեթավորված փաթեթ՝ կաթնագույն և բյուրեղանման զանգվածներով։ Հայտնաբերվածն ուղարկվել էր փորձաքննության։

Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը՝ ընդհանուրը 0․209 գրամ քաշով, «a-PVP» տեսակի թմրամիջոց է։ Միևնույն ժամանակ բաղադրության մեջ հայտնաբերվել է նաև դիֆենհիդրամին (դիմեդրոլ) տեսակի նյութ։

Վերոնշյալի կապակցությամբ Արթիկի և Անիի քննչական բաժնում վարույթ է ընդունվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել