Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվեց

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվեց։ Այս մասին հայտնում է Ալեքսանյանի ներկայացուցիչ Գայանե Պապոյանը։

«Դատարանը հեռացավ առանձին սենյակ որոշում կայացնելու: Ժամը հայտնի չէ»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։

Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։

Պաշտոնատար անձը, որի մասին նշվում է, դատավոր Արուսյակ Ալեքսանյանն է։

ԲԴԽ-ն հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու Գլխավոր դատախազության միջնորդությունները:

Փաստաբանի խոսքով՝ գործը վերաբերում է Էրիկ Ալեքսանյանի վստահորդներից մեկին, որի նկատմամբ կիրառվել էր գրավ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել